ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Այսպես խոսեց Կադաստրը

Այսպես խոսեց Կադաստրը
02.06.2023 | 16:15

Մի գերագնահատեք Տիգրանաշենը։

Մի գերագնահատեք Շուշին, մի գերագնահատեք Արցախը:

Մի գերագնահատեք 5000 զոհը:

Մի գերագնահատեք ազգային արժանապատվությունը:

Մի գերագնահատեք Սփյուռքը:

Մի գերագնահատեք պետականությունը:

Մի գերագնահատեք եկեղեցին։

Բոլոր լռողները, բոլոր հանդուրժողները, բոլոր համակերպվողները, մեծ հաշվով, դառնում են այս ամենի համահեղինակ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11309

Մեկնաբանություններ